ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ես չեմ ուզում լինել Թուրքիայի շունը

Ես չեմ ուզում լինել Թուրքիայի շունը
12.03.2026 | 12:23

Էս իշխանությունների ամենամեծ թշնամին Ռուսաստանն է։ Հանձին Սամվել Կարապետյանի ՔՊ֊ն տեսնում է Ռուսական ագենտի։ Մեր տարածաշրջանում հայաստանյան ընտրություններին միջամտելու գործում առկա է երկու ուժ՝ Թուրքիան և Ռուսաստանը։ Էն ինչ իշխանությունները բարձրաձայնում են` արևմտյան կողմնորոշում, սուտ է, այդպիսին գոյություն չունի։ Արևմուտքը ամեն կերպ ՔՊ-ական իշխանություններին հորդորում է հնարավրինս գնալ զիջումների հանուն Թուրքիայի և Ադրբեջանի շահերի։

Արևմուտքը մեր տարածաշրջանի կիզակետում առկա է Թուրքիայի դեմքով։ Արևմուտքը թքած ունի Հայաստանի վրա։ Նրա գերագույն շահը ռուսներին այս տարածաշրջանից քշելն է։

Հայաստանը նրանք Հարավային Կովկասում, փաստորեն, դիտում են որպես մի յուրահատուկ սայթաքուն օճառ, որի վրա կանգնած է Ռուսաստանը։

Այս տարածաշրջանում Ռուսաստանի շահը պահանջում է այն ամենի հակառակը, որ թելադրում է Թուրքիան` ապավինելով Արևմուտքին։

Այսինքն` զարկ տալ Հայոց ինքնությանը, ազգային արժանապատվությանը, տնտեսական և ռազմական հզորությանը, սահմանների անխախտելիությանը և երկրի անվտանգությանը։ Այդ ամենին նա միտված է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ տածած սիրով, այլ կայսրապաշտպան իր շահով , որպեսզի Հարավային Կովկասում սպառնացող վտանգի ատջև ունենա հուսալի պատնեշ։ Մի հանգամանք, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին։

Ես իմ ձայնը տալու եմ Սամվել Կարապետյանին։

Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը...

11.03.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ